Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 
  • Արոնյանը հաղթեց Կրամնիկին

    Արոնյանը հաղթեց Կրամնիկին

    22.04.2013| 23:33
    Աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը կարողացավ խմբագրել նախօրեին թույլ տված վրիպումն ու հաղթական միավոր կորզեց Վլադիմիր Կրամնիկից, ում, ի դեպ, զիջել էր վերջերս կայացած հավակնորդների մրցաշարում: Իր առաջին հաղթանակն է տոնել Վաշիե-Լագրավը` վրեժխնդիր լինելով նախօրեին Արոնյանին նեղացրած Դինգ Լիրենից: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Մայքլ Ադամսն ու դուրս եկել առաջին հորիզոնական: Վիտյուգով-Անանդ, Ֆրեսինե-Գելֆանդ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
  • Գարրի Կասպարով անունով շախմատի անկրկնելի արքան

    Գարրի Կասպարով անունով շախմատի անկրկնելի արքան

    19.04.2013| 12:48
    Ապրիլի 13-ին լրացավ համաշխարհային շախմատի բոլոր ժամանակների խոշորագույն անհատականություններից մեկի` աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարրի Կասպարովի ծննդյան 50-ամյակը, մարդ, ում ճակատագրով վիճակված էր լինել մի ամբողջ դարաշրջան աշխարհի իմաստնագույն խաղի պատմության մեջ:
  • Մեր ծանրամարտի  Եվրոպան ու աշխարհը

    Մեր ծանրամարտի Եվրոպան ու աշխարհը

    16.04.2013| 14:15
    Անցած շաբաթ Հայաստանի ծանրամարտի միանգամից երկու ընտրանի դուրս եկավ միջազգային մրցասպարեզ: Մեկը Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մասնակցող ազգայինն էր, մյուսը` աշխարհին մասնակցող պատանեկանը:
  • Մխիթարյանը կրկնեց ռեկորդը

    Մխիթարյանը կրկնեց ռեկորդը

    15.04.2013| 19:52
    ՈՒկրաինայի ֆուտբոլի առաջնությունում հերթական գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Տնային խաղում գրավելով «Զարյայի» դարպասը` հայ ֆուտբոլիստը կրկնել է երկրի առաջնությունների ռմբարկուների լավագույն արդյունքը, որը հավասար է քսաներկու գնդակի:
  • Յուրայի հերթական գոլը

    Յուրայի հերթական գոլը

    15.04.2013| 19:50
    Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Ամկարի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանը, ով դարպասի երեք գրավումով նշանավորած հրաշալի նորամուտից հետո նստել էր «ցամաք հացի» վրա:
  • Առաջատար եռյակը հաղթում է

    Առաջատար եռյակը հաղթում է

    15.04.2013| 19:47
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրում «Փյունիկը» 4:0 խոշոր հաշվով սեփական հարկի տակ առավելության է հասել աղյուսակը եզրափակող «Բանանցի» նկատմամբ ու 59 միավորով շարունակում է ընթանալ երրորդ հորիզոնականում: Երկրորդ տեղի համար մրցապայքարում «Միկան» նվազագույն հաշվով գերազանցել է Դիլիջանի «Իմպուլսին», միավորների թիվը հասցրել 73-ի:
  • Դավիթ Բեջանյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

    Դավիթ Բեջանյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

    14.04.2013| 00:27
    Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հենց նոր ավարտվեց 105 կգ քաշային կարգը ներկայացնող մարզիկների մրցավեճը:
  • Փառք մեր ոսկե տղային

    Փառք մեր ոսկե տղային

    13.04.2013| 20:55
    Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը շքեղ ավարտ ունեցավ հայերիս համար: Դեռ նախօրեին էի զգուշացրել, որ Հայաստանի ընտրանու լիդեր, գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը հաՃելիորեն կուրախացնի բոլորիս:
  • Սպասենք հրաշալի խաղերի

    Սպասենք հրաշալի խաղերի

    12.04.2013| 20:29
    Շվեյցարական Նիոն քաղաքում այսօր կայացան Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունները: Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիան» կմրցի Բարսելոնի «Բարսելոնի», Դորտմունդի «Բորուսիան»` Մադրիդի «Ռեալի» հետ: Առաջինը հիշատակված թիմերն առաջին խաղը կանցկացնեն սեփական հարկի տակ: Հանդիպման օրեր են նշանակված ապրիլի 23-24-ը: Պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց` ապրիլի երեսունին, մայիսի մեկին: Եզրափակիչը լինելու է մայիսի քսանհինգին, լոնդոնյան հանրահայտ »Ուեմբլիում»:
  • Մեդալ դեռևս չունենք

    Մեդալ դեռևս չունենք

    12.04.2013| 20:27
    Հայաստանի ներկայացուցիչների համար անմեդալ եղավ նաեւ ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցակցային այս օրը: 77 կգ քաշային կարգում երկամարտի 252 (107+145) կիլոգրամ արդյունքով Սամվել Գասպարյանը հանգրվանեց տասնիններորդ հորիզոնականում: